Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ.

«Իշխանափոխության ճանապարհին միջանկյալ խնդիրը լուծված է»․ Դերենիկ Մալխասյան

150
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 19:42
«Իշխանափոխության ճանապարհին միջանկյալ խնդիրը լուծված է»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Գյումրին դա հաստատեց։
Եվս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Ժողովուրդը Գյումրիում առավելապես քվեարկել էր ընդդիմադիր ուժերի կամ անհատների օգտին՝ դրանով իսկ բոլորին պատվիրելով միավորվել և իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»: Ամբողջական իշխանափոխության ճանապարհին այս միջանկյալ խնդիրը լուծված է:
«Մայր Հայաստանն» իրենից հասանելիքն արեց, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանազրկվի: Դա մեր ծրագիր-մինիմումն էր: Առավելագույնին հասնելու համար բոլոր ջանքերը ևս ներդրվելու են: Հաղթանակ և հաջողություն բոլորիս»: