Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ.

«Արցախցինե՛ր, սկզբից պահանջներ ներկայացրեք ձեր ռազմաքաղաքական էլիտային»․ Անի Կաղինյան

125
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 10:00
«Արցախցինե՛ր, սկզբից պահանջներ ներկայացրեք ձեր ռազմաքաղաքական էլիտային»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի արցախցիներ, ձեր պայքարն արդյունավետ կդառնա, եթե սկզբից պահանջներ ներկայացնեք ձեր ռազմաքաղաքական էլիտային, ձեր նախագահին, ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին: Եթե սա չեք անում ու ուղիղ դիմում եք ՀՀ իշխանություններին, դրանով կանաչ լույս եք վառում այս ազգակործանների համար: Սկսե՛ք ձերոնցից, այս ամենի մեջ նրանք անմասն չեն: Մի՛ խորացրեք արցախցի-հայաստանցի շարքային մարդկանց մեջ առաջացող վիհը: Վերևներում Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտաները ջանջիգյար են, հավատացեք»։

Աղբյուրը`   Անի Կաղինյան