««Արևմտյան Ադրբեջան» խոսույթը հակամարտությունը տեղափոխում է ՀՀ տարածք»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որքան ՀՀ իշխանությունները ավելի շատ ու ակտիվ են հրաժարվում մեր պետական ու ազգային շահերից, այնքան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում Ադրբեջանը։ Այս պատգամավորը, որն առավոտից երեկո մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», Ադրբեջանի քաղաքական ծրագրերի ամենաակտիվ խոսնակներից է։ Մեզ մոտ կշարունակեն միամտաբար կամ այլ նկատառումներից ելնելով կարծել, թե իբր Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը հորինել է ի հակակշիռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Բայց ունիկալն այն է, որ Ալիևը դա շրջանառության մեջ է դրել Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մասն ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով, որտեղ բառացի ասել է․ «Սրան զուգահեռ՝ եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է․․․»։ Այսինքն, դա ոչ թե հայելային խոսույթ է, այլ ճիշտ հակառակը՝ հակամարտության տեղափոխում արդեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Արցախը մեր թիկունքն էր, թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական ու քաղաքական առումով։ Դա ապացուցված է պատմությամբ ու փաստերով։ Բայց դա գիտակցելու փոխարեն, տեղացի կոլաբորանտները շարունակում են անձնվեր պայքար մղել իրենց իսկ կործանած Արցախի ու Արցախի հետ կապված ցանկացած իրավունքի դեմ՝ նպաստելով ադրբեջանական ախորժակի աննախադեպ մեծացմանը, որի դաժան հետևանքները մենք դեռ երկար ենք զգալու․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
