«Ամեն զիջումների գնում եք, որ մի հատ թղթի կտոր մուրաք, որի վրա գրված լինի խաղաղություն». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Արթուր Խաչատրյանը: «Ասում ենք՝ օրենքով պարտադրենք Կառավարությանը թոշակառուներին էսքան գումար վճարել, ասում են՝ դե ծրագրում գրած ա: Ծրագրի կատարողականի չկատարելու դեպքում ի՞նչ ա լինելու: Գնալու եք, ասելու եք՝ մենք էս ենք խոստացել, էն ենք խոստացել, խաղաղություն ենք խոստացել: Դրա համար հիմա ամեն զիջումների գնում եք, որ մի հատ թղթի կտոր մուրաք, որի վրա գրված լինի «խաղաղություն»: Ասում եք՝ 2024-ը խաղաղություն է եղել, կրակոցները քիչ են եղել. ինչ ուզել են՝ տվել եք, ինչո՞ւ ուժով պոկեն»,- ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք՝ առաջարկվում է 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաև սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, սննդամթերքի կազմը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը, իսկ որպես հաշվարկի հիմք առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասել է, որ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ. Կառավարության հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
