«Ուկրաինայում անվտանգության երաշխիքների հարցը դեռ քննարկման փուլում է»․ Ֆիդան
![]() Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակներում անվտանգության երաշխիքների հարցը ներկայումս քննարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում այսօր հասել ենք մի կետի, երբ ամերիկյան նոր վարչակազմը առաջ է քաշում խաղաղության օրակարգ, և դա, անշուշտ, ողջունելի զարգացում է մեր տարածաշրջանի և ողջ մարդկության համար», ասել է Ֆիդանը: «Մյուս կողմից, երբ խոսքը վերաբերում է խաղաղ լուծմանը, առաջ է գալիս անվտանգության երաշխիքների հարցը: Այս թեմայի շուրջ քննարկումները, ուսումնասիրությունները և լուծումների որոնումները շարունակվում են տարբեր մակարդակներով ու տարբեր ձևաչափերով: Որպես երկիր՝ մենք կշարունակենք հնարավոր աջակցություն ցուցաբերել ինչպես հրադադարին, այնպես էլ համապարփակ խաղաղ բանակցություններին»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
