Անկարայի քաղաքապետը հանդես է եկել` ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի
![]() Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլ է եկել՝ աջակցելու կալանավորված Էքրեմ Իմամօղլուին, հայտնում է Euronews-ը։ Մանսուր Յավաշը ելույթ է ունեցել Ստամբուլի քաղաքապետարանից՝ բողոքի ցույցերի երկրորդ օրը, գրում է լրատվամիջոցը։ «Արդարությունը հաղթելու է, օրենքը, ժողովրդավարությունը հաղթելու է, մենք դա անելու ենք ձեզ հետ միասին։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ ներկայացնելով ողջ Թուրքիան։ Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր սահմանադրությունը։ Մենք այստեղ ենք՝ ասելու, որ համազգային կամքից վեր ոչինչ չի կարող լինել։ Այսօր այստեղ ենք՝ պաշտպանելու Էքրեմ Իմամօղլուի իրավունքները»,- հայտարարել է Անկարայի քաղաքապետը։ Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և նրա մամուլի խորհրդական Մուրադ Օնգյունը ձերբակալվել էին հատուկ գործողության ընթացքում և դատարան տեղափոխվել մարտի 19-ին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իմամօղլուն կալանավորվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերությամբ զբաղվող կազմակերպության հետ կապված գործի շրջանակներում։ Թուրքիայի տարբեր քաղաքներում այս գիշեր շարունակվել են հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում տեղ-տեղ բախումներ են եղել ոստիկանության հետ։ Ցուցարարների հիմնական մասը ուսանողներ էին։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
