«Զելենսկին շփոթել է դերերը»․ Օրբան
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը համարել է ոչ բարեկամական և ասել, որ նա «շփոթել է դերերը»։ Այս մասին Օրբանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսաուղերձում։ «Քննարկմանը մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։ Չէի ասի, որ նրա ելույթը բարեկամական էր: Ուկրաինայի նախագահը շփոթել է դերերը»,- կարծում է Հունգարիայի վարչապետը։ Նրա խոսքով՝ Զելենսկին իրեն այնպես է պահում, կարծես Ուկրաինան «Եվրամիությունում է»։ Օրբանը տեղեկացրել է, որ Հունգարիայում սկսել են հարցումներ կատարել բնակչության շրջանում՝ կապված Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցում նրանց վերաբերմունքի հետ։ ԵՄ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը «հակաեվրոպական» գործողություններ է անվանել «ողջ մայրցամաքի համար կարևոր» որոշումների արգելափակումը։ Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ԵՄ գագաթնաժողովին ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային 5 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու հարցի շուրջ։
|
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48