«ՀՖՖ-ն ֆան շարժումներին տոմսեր է տվել՝ հավաստիանալով, որ հակաիշխանական կոչեր չեն լինի». ԶԼՄ
![]() Մարտի 10-ին «24Նյուզ»-ի լրագրողը ֆիքսել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին կառավարության շենքում: Ընդ որում, նա այցելել էր այնտեղ ոչ աշխատանքային ժամի՝ երեկոյան 20:10-ին: Սակայն լրատվականին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ՀՖՖ նախագահն ինչու էր եկել կառավարություն: «24Նյուզ»-ի աղբյուրի փոխանցմամբ, Մելիքբեկյանը պետք է հանդիպեր Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարության ղեկավարը «դրսից հյուրեր է» ունեցել և չի կարողացել ընդունել: Այդ իսկ պատճառով նա հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Հասկանալով, թե Հայաստան-Վրաստան խաղին ֆեդերացիայի և հենց Մելիքբեկյան Արմենի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հնարավոր ինչ քայլեր կարող են անել երկրպագուները, Արայիկ Հարությունյանը Մելիքբեկյան Արմենի հետ մարտի 10-ին կապվում են ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ, ինչից հետո Աբազյանն անձամբ զանգահարում է Հայաստանի ֆուտբոլի ֆան շարժումների ղեկավարներին, հավաստիացումներ ստանում, որ դաշտում չեն գոռալու «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ դավաճան», ապա հետո միայն տոմսեր տրամադրում ֆան շարժումներին: Հատկանշական է, որ հենց մարտի 11-ին էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ֆան շարժումներին կտրամադրեն տոմսեր: Ի դեպ՝ լրատվականը այդ թեմայով ևս Մելիքբեկյանին հարց է ուղղել, թե արդյո՞ք մտավախություն ունի, որ մինչև այս պահը տոմսերը վաճառքի չեն հանվել, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե «տոմսերի վաճառքը շուտով կսկսվի, ամեն ինչ նորմալ է»: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան հանդիպումը, մեր ընտրանին սեփական հարկի տակ զիջեց մրցակցին 0-3 հաշվով: Երկրպագուները խաղի ընթացքում և հետո պարբերաբար վանկարկում էին «Մելիքբեկյան հեռացիր», «Հրաժարականն անխուսափելի է»: Նիկոլ Փաշինյանը ևս դաշտում ներկա էր և անձամբ հետևում էր խաղին իր վրացի գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ: |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
