Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին է երկարաձգվել՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչև նոյեմբերի 3-ը։ Որպես երկարաձգման հիմնավորում, որն ի դեպ Կանոնակարգով նախատեսված չէ, ԱԺ-ն պարզաբանել է՝ «ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023թ. դեկտեմբերին՝ ԱԺ համապատասխան նիստում, հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին»: 2023 թվականի դեկտեմբերից այդ հանձնաժողովն արդեն չի գործում, հետևաբար չի կարող ներկայացնել նաև զեկույց: Իսկ ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս կոպիտ օրինախախտման վրա աչք փակում շուրջ 2 տարի: Մենք դիմեցինք Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակին այս հարցով. վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն
12401:06«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան
9600:3610 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել
12400:19«Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի նկրտումների փուչիկը»․ Տաթևիկ Հայրապետյան
10600:12«Հրաբխի դադարը գյումրեցին կարող է տալ իր քվեով»․ Արտյոմ Թումանյան
126Երեկ, 23:54«Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել»․ Վահե Հովհաննիսյան
118Երեկ, 23:48