Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Իսկ մեր իշխանությունները սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո»․ Տաթևիկ Հայրապետյան

195
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 16:42
«Իսկ մեր իշխանությունները սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում տարածել է հրապարակում, որտեղ նշվում է, որ «Իրանն Օմանի միջոցով պատասխանել է բանակցելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։

Իրանական կողմի հռետորաբանությունն այս պահի դրությամբ այն է, որ Թեհրանն առավելագույն ճնշման ու ռազմական սպառնալիքի պայմաններում ուղիղ չի բանակցելու ԱՄՆ հետ, բայց բաց է միջնորդավորված բանակցությունների համար»։ Հայրապետյանը մեկնաբանել է․ «Իսկ մեր իշխանությունները ամենից շատ սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո ու դա ներկայացնել որպես «խաղաղության» օրակարգ…պարադոքսալ է, բայց ցավալի փաստ»։