Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայի հատվածում
![]() Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություններ է սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը։ Իսրայելի ՊԲ հիմնական նպատակներն էին «ընդլայնել անվտանգության գոտին» և «մասնակի բուֆերային գոտի ստեղծել» Գազայի հատվածի հյուսիսում և հարավում: Բացի այդ, բանակը որոշել է Գոլանի բրիգադը տեղակայել Իսրայելի հարավում։ «Զինվորականները կմնան լիակատար մարտական պատրաստության վիճակում Գազայի հատվածում գործողությունների համար», ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր Գազայի հատվածում «լայնածավալ հարվածների», այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին: Al Jazeera-ի տվյալներով՝ մարտի 19-ին Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով 70 պաղեստինցի է զոհվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
