«Կուրսկում իրավիճակը վկայություն է, թե տգետ ղեկավարությունն ինչպես կարող է մսխել մարտունակ զինուժի հաջողությունը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով Պուտինի այսօրվա արձագանքից, 30-օրյա հրադադարի վերաբերյալ սպասվում է շատ կոշտ բանակցություն: Ավելին, Պուտինը ըստ էության բաց տեքստով ասաց, որ Կուրսկի մարզում ուկրաինական ստորաբաժանումը շուտով կհայտնվի պատանդի կարգավիճակում: «Կամ պետք է գերի հանձնվեն, կամ ոչնչանան», հայտարարում է Պուտինը: Մինչդեռ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինուժի լավագույն ստորաբաժանումներն էին, որոնք կարողացել էին լուծել մարտական բարդ խնդիրը: Բայց, հենց սկզբից էլ ասվում էր, որ այդ առաջադրանքը, որ տրվել է զինուժին, ըստ էության անհեռանկար է: Պարզ էր, որ շատ բարդ էր լինելու պահել Կուրսկում իրավիճակը, չունենալով բարվոք վիճակ ռազմաճակատի ամբողջ ծավալով: Ռուսները չշտապեցին, ըստ էության գործեցին այսպես ասած «վիշակի» տրամաբանությամբ և ամիսներ շարունակ, հանդարտ նախապատրաստեցին գործողությունները Կուրսկում, զուգահեռ ուղեկցելով դրանք քաղաքական-դիվանագիտական պրոցեսով: Կուրսկում իրավիճակը մի վկայություն է, թե քաղաքականապես անհամարժեք եւ քաղաքականապես տգետ ղեկավարության պարագայում ինչպես կարող է մսխվել մարտունակ զինուժի հաջողությունը, առաջադրանք կատարելու բարձր պրոֆեսիոնալիզմը, և պարզապես՝ անձնուրաց մարդուժը: Ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ իրավիճակը Կուրսկում ոչ թե խաղաքարտ է Ուկրաինայի ձեռքին, այլ՝ Ուկրաինայի դեմ: Պուտինն այսօր բավականին հստակ ազդարարեց դա: Կասկած չկա, որ ուկրաինական ստորաբաժանումների դիմաց նա կպահանջի շատ թանկ գին: Եթե նա ըստ էության պաշտոնապես արձանագրել է իրավիճակը, կնշանակի, որ այն հաստատագրված է: Իհարկե չենք կարող բացառել, որ գուցե ինչ որ բան նրան սխալ են զեկուցել կամ նման մի բան: Բայց նկատենք, որ մինչ այսօր ասուլիսին հաստատագրելը, նախօրեին նա այցելել էր Կուրսկ, այսինքն՝ տեղում ինչ որ բանում համոզվելու: Այս այցը, ինչպես նախօրեին էի նշել՝ առավել ևս զինվորական խորհրդանշական համազգեստով, ըստ էության ինչ որ հաղորդագրություն էր որոշակի բարդ ու մեծ պրոցեսից առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36