Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի տապալումը խլացնելու և բարեփոխումների պատրանք ստեղծելու համար առողջապահության նախարարությունը «հիմնովին» փոխել է բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագրի ձևը, բովանդակությունը: Սպասենք ոլորտում հերթական քաոսին: Հիմա անդրադառնանք հարցին, թե ինչու առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագիրը: Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարարությունում տարեկան հաշվետվության ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանի անզգույշ խոսքից՝ արված վարչապետի ներկայությամբ, որ այլևս պետական պատվերի առանձին պայմանագրային բյուջե բժշկական կազմակերպությունների համար չի գործում, «գումարը գնում է հիվանդի հետևից»: Առաջին հայացքից ավելի ազատական թվացող հրապարակային օֆերտայի պայմանագրով իրականացվող ֆինանսավորումը իր մեջ շատ մեծ խութեր և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսպես, փաստենք, որ մինչև այս չարաբաստիկ փոփոխությունը ամբողջ պետական պատվերի ծառայությունների մատուցումը կարգավորվում էր «Գնումների մասին» օրենքով՝ պահպանելով ԲԿ-ներին տրվող գումարների հարապարակայնությունը: Նկատենք նաև, որ ներկայում առողջապահության նախարարությունը օֆերտայի պայմանագրով տրվող գումարները ներկայացնում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Այսինքն՝ պետպատվերով բուժումը նախարարը դարձրել է նպաստ, ինչն էլ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել պետական պատվերի ծառայությունների մատուցման բովանդակության, ընթացակարգերի, էության մեջ՝ այն ամբողջովին ծառայեցնելով սեփական բիզնեսների բարգավաճմանը: Թե որ բժշկական կազմակերպությանը, ըստ Պետական բյուջեի եռամսյակային համամասնության, Առողջապահության նախարարությունը ինչքան է գումար հատկացնում, մնում է անթափանց, ծանր վարագույրի հետեւում: Օֆերտայի պայմանագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծել առողջապահության նախարարության կառավարիչների համար իրենց «սիրելի» բժշկական կազմակերպություններին հասարակության աչքից հեռու, ըստ կարիքի գումարներ մատակարարելու համար: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
