«Սիրիայում ցեղասպանություն է․ այն կարող է հասնել Թուրքիայի արևելյան մյուս հարևաններին»․ Սարո Սարոյան
![]() Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրիայում ցեղասպանություն է։ Առաջիկայում այն կարող է հասնել Թուրքիայի արևելյան մյուս հարևաններին։ Այդպիսին է մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների միտումը։ ԱՄՆ-ն իրեն դուրս է դրել մոլորակի անվտանգության առաջնային պատասխանատուի կարգավիճակից՝ վաղուց հայտնի աշխարհի գիշատիչներին թողնելով գործել ըստ սեփական հայեցողության։ Կարծես թե աշխարհը բեռնափաթում են իրենց համար ավելորդ դարձած բալաստից և առավել խոշորացնում շնաձկներին։ Ռուս-ուկրաինական և մյուս հակամարտությունները դադարեցնելու և «խաղաղության մասին»" Թրամփի խոսույթը միայն շղարշ է՝ իր վարչակարգը պատասխանատվությունից իբրև թե ազատելու համար։ ԱՄՆ-ի այս տեսակ կառավարությանը բնորոշող պատկերն ինձ համար Աֆղանստանը լքող ԱՄՆ զորքի մի դրվագի հետ է կապված։ Եթե հիշում եք Քաբուլից թռչող ռազմական վերջին ինքնաթիռից կախվել էին երբևէ գերտերությունների վրա հույս դրած աֆղանները։ Ի դեպ, գրառումս տգետ ու տխմար ռուսամոլների համար չէ։ Եվ նրանք ԱՄՆ-ի դեմքը ցույց տալու այս առիթից չփորձեն ոգևորվել։ 1989 թ․ այդ նույն տեմպի մեջ ռուսներն էին լքում Աֆղանստանը ու միևնույն պատկերն էր։ Աղբյուրը` Սարո Սարոյան |
«Մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը՝ արդարություն»․ Արա Պողոսյան
9103:06«Քայլիստները չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է». Գագիկ Համբարյան (լուսանկար)
11102:06«Սրանք իշխանության համար են կռիվ տալիս, իսկ Բաքվի մեր գերիները՝ հայի պատվի ու պետություն ունենալու». Արմինե Օհանյան
14601:38«Մերձավոր Արևելքում ջարդեր դեռ շատ ենք տեսնելու». Ստեփան Դանիելյան
16201:09«Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15300:54«Ինչո՞ւ են աղմկում տարանջատվածները»․ Արմեն Աշոտյան
15600:31