«Կիևը ներողություն չի խնդրի Զելենսկու պահվածքի համար»․ Պոդոլյակ
![]() Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու պահվածքի համար։ Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով՝ Զելենսկին իր արտահայտություններում «բացարձակապես ճիշտ էր՝ ձևով և բովանդակությամբ»։ Ըստ Պոդոլյակի՝ Զելենսկին փորձել է ԱՄՆ-ին փոխանցել այն «առանցքային գաղափարը», որ «առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի ստացվի»։ «Ուստի մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար, որը տեղի չի ունեցել», - ասել է Պոդոլյակը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զելենսկին մեկնել էր ԱՄՆ՝ հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիր ստորագրելու։ Օվալաձև աշխատասենյակում պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ լեզվակռիվ է տեղի ունեցել, և համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է։ Bloomberg-ը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ Վլադիմիր Զելենսկին հրապարակային ներողություն խնդրի հարաբերությունները վերականգնելու համար։ Ավելի ուշ Զելենսկին գրառում է կատարել՝ ասելով, որ փետրվարի 28-ի հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես պետք է լիներ», և որ ինքը պատրաստ է «աշխատել Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո», սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
