«Ռուսաստանը կարող է հակաքայլեր ձեռնարկել ԵՄ ռազմականացման դեմ»․ Պեսկով
![]() Ռուսաստանին անհրաժեշտ կլինի արձագանքել ԵՄ-ի ռազմականացմանը՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին։ «Մեր անվտանգությունն ապահովելու համար համապատասխան հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կլինի»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Եվրոմիությունն իրեն դիրքավորում է որպես Ռուսաստանի հակառակորդ, ուստի նրա ռազմականացման մասին քննարկումները կարող են անհանգստություն առաջացնել Մոսկվայում: Այս ամբողջ ռազմականացումը հիմնականում ՌԴ-ի դեմ է: Սա, իհարկե, կարող է մեզ համար խորը մտահոգության թեմա լինել»,- հավելել է Պեսկովը: Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ երկրներին առաջարկել էր 800 մլրդ եվրոյի վերազինման ծրագիր և ռազմական ծախսերի 1,5%-ով ավելացում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ԵՀ-ի առաջարկը հավանության է արժանացել ԵՄ գագաթնաժողովում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
