Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաթաքիան
![]() Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին։ Այս մասին Լաթաքիայի ոստիկանապետը հայտնել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։ «Քաղաքը վերահսկողության տակ է վերցվել, վերացվել է ռազմական օբյեկտների շրջափակումը, իսկ նախկին ռեժիմի մնացորդները դուրս են քշվել»,- ասել է նա։ Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիրիայի զինված ուժերը գրավել են Լաթաքիայի և Տարտուսի կենտրոնական շրջանները, մասնավորապես Տարտուսի նահանգի Բանիյաս քաղաքը, և շարունակում են այդ նահանգների տարածքները մաքրել այնտեղ թաքնված զինյալներից։ Հիշեցնենք, որ նախօրեին զինված բախումներ են տեղի ունեցել կառավարության ուժերի և Սիրիայի նախկին նախագահին սատարող ալավիտական ջոկատների միջև։ Վերջին տվյալներով՝ Սիրիայում զինված բախումների արդյունքում 48 մարդ է մահացել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
