Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ
![]() Սիրիայի նոր իշխանություններին պատկանող զինված ուժերը հրետանիով հարվածում են Լաթաքիայի բնակավայրերին՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ- Ասադի կողմնակիցների հետ բախումների ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նահանգի աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ խաղաղ բնակիչները պատսպարվել են իրենց տներում, «իրավիճակը շատ ծանր է»։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Ջաբլե քաղաքի մերձակայքում կրակոցներ «լսվել են ողջ գիշերվա ընթացքում»։ «Անհասկանալի է, թե որտեղից են ապստամբները ստանում իրենց աջակցությունը»,- հավելել է նա։ Հաղորդվում է, որ այժմ սիրիական բանակը և անվտանգության ծառայությունները մեծ ուժեր են կուտակում Լաթաքիայում և Տարտուսում։ Հիշեցնենք, որ նախօրեին Լաթաքիայում կատաղի բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և Բաշար ալ-Ասադին աջակցող ալավիտական ջոկատների միջև։ Հաղորդվում էր, որ առնվազն 13 գրոհային է սպանվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
