«Դեղատոմսեր չեն գրվում, արդյունքում դեղատներն են տուժում»․ Արսեն Թորոսյան
![]() «Էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված մի խնդիր կա․ այն դեղերը, որոնք պացիենտներն իրենք են գնում դեղատներից, իրենց գումարով, ըստ էության դրանց համար դեղատոմս չի գրվում բժիշկների կողմից»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Հունվար ամսին դուրս է գրվել 9400 դեղատոմս, սա այն դեպքում, երբ ունենք 14000 բժիշկ, այսինքն նույնիսկ մեկ բժիշկ մեկ դեղատոմս դուրս չի գրում։ Բայց պատասխանատվությունը կրում են դեղատները։ Ունենք դեպք, երբ դեղատունը տուգանվել է 110 մլն դրամից ավելի՝ առանց դեղատոմսի վաճառքի համար։ Եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ բոլոր դեղատները տուգանք կստանան»,- ասաց Թորոսյանը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դեղատնային ցանցերի տնօրենները այդ հարցով նամակներ են գրել, և ես դրանք վերահասցեավորել եմ ԱՆ նախարարին, եղել են քննարկումներ։ Կառավարությունը նրա համար է, որ անի բարեփոխումներ, որոնք հանդիպում են իրենց պրոբլեմներին, և այդ պրոբլեմի առաջացման պահին առաջին ռեակցիան լինելու է այն, թե բարեփոխումը պրոբլեմ ա, եկեք չեղարկենք և այլն։ Կառավարությունը նրանով է շարունակում մնալ կառավարություն, երբ ասում է՝ ճիշտ է պրոբլեմ է, բայց էն հին ձևն ավելի մեծ պրոբլեմ էր»,- ասաց Փաշինյանը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
