«Մինսկը բանակցությունների համար լավագույն վայրը կլիներ, բայց դա չի քննարկվել»․ Պեսկով
![]() Մինսկում Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը բանակցությունների լավագույն վայրը կլիներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այդ հարցը ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է: Բելառուսը մեր հիմնական դաշնակիցն է: Հետևաբար, մեզ համար դա լավագույն տեղը կլիներ բանակցությունների համար»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական Մինսկում բանակցություններ վարելու տարբերակը: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաիանական կարգավորման շուրջ բանակցությունների համար պատրաստ է Մինսկում հյուրընկալել Թրամփին, Պուտինին և Զելենսկուն, եթե նրանք այդպիսի ցանկություն ունեն։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
