«Մինսկը պատրաստ է հյուրընկալել Թրամփին, Պուտինին և Զելենսկուն»․ Լուկաշենկո
![]() Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում, փոխանցում է BELTA-ն։ «Հիմա Զելենսկու վրա ճնշում գործադրելու կարիք չկա՝ անկախ նրանից, թե ով է նա: Մենք պետք է համոզենք և համաձայնության գանք Զելենսկու հետ, քանի որ ուկրաինական հասարակության մեծ մասը սատարում է նրան: Եթե ուզում եք, եկե՛ք։ Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է՝ կես ժամ ինքնաթիռով։ Եկե՛ք, կնստենք, համաձայնության կգանք՝ հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու։ Թրամփին փոխանցեք, որ ես այստեղ պատրաստ եմ հյուրընկալել նրան՝ Պուտինի և Զելենսկու հետ միասին, եթե ուզում եք համաձայնության գալ»։ Նախագահի խոսքով՝ Դոնալդ Թրամփն ավելի անկախ նախագահ է, քան իր նախորդը՝ Ջո Բայդենը։ «Թրամփը թեկուզ սխալ, բայց որոշում կկայացնի: Բայդենն ինքը որոշում չէր կայացնում, նրան ասում էին՝ մի զանգիր, նա չէր զանգում, ասում էին՝ Պուտինին բռնապետ անվանիր, նա նրան բռնապետ էր անվանում»,- նշել է Բելառուսի ղեկավարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
