Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները: Տեղեկացնենք, որ նախարարության ներկայիս լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը լիցենզավորման գործակալությունում բաժնի պետ էր դեռ մոտ մեկ տասնամյակ առաջ։ Արդեն շուրջ 7 տարի է, որ նա գործակալության պետն է։ Հայտնի է նաև, որ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի լիցենզավորման գործընթացը 2022 թվականին կազմակերպվել է աննախադեպ արագությամբ՝ առաջնորդվելով երևի пионер всегда готов սկզբունքով։ Իսկ միգուցե «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցին մեծ արագությամբ լիցենզավորելու համա՞ր է Վահե Ալեքսանյանի՝ անհայտ մասնագիտությամբ և դատական բժշկության հետ որևէ կապ չունեցող եղբայր Մարտին Ալեքսանյանին առողջապահության նախարարությունը «պարգևատրել» Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում «փարթամ» աշխատանքով»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
