«Հյուսիսային Կորեան համալրում է ուղարկել Կուրսկի շրջան». Հարավկորեական հետախուզություն
![]() Հարավկորեական հետախուզությունը հայտարարել է, որ փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեան զորակազմ էր ուղարկել Կուրսկի շրջան, որտեղ նրանք կռվել են Ռուսաստանի կողմից և լուրջ կորուստներ կրել, Ulysmedia.kz-ի փոխանցմամբ՝ գրում է կորեական մամուլը։ Զինծառայողների հստակ թիվը չի նշվում։ «Այս տարվա հունվարին և փետրվարին մոտավորապես 1000-ից 3000 հյուսիսկորեացի զինծառայողներ ռուսական նավերով և ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել են Կուրսկի շրջան»,- իր աղբյուրների խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։ Ըստ ուկրաինական ռազմական և հարավկորեական հետախուզության հայտարարությունների՝ ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կորեայի մոտ 11000-անոց զորախումբը լուրջ կորուստներ էր կրել Կուրսկի շրջանում՝ մինչև չորս հազար զոհ և վիրավոր, և հունվարի կեսերին դուրս է բերվել ռազմաճակատից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սեուլը հայտարարել էր, որ ԿԺԴՀ զինվորականները հունվարի կեսերից չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
