Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել. «Հրապարակ»

116
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 09:18
Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տևական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում և Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլև, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան՝ հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում։ Եվ չնայած ընդդիմության դաշտում աշխուժություն է տիրում, և այս փոփոխությունները, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի օգտին չեն, սակայն, ինչպես արտահայտվեց ՔՊ ներկայացուցիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանի համար վայրկյանների հարց է վտանգ զգալն ու կրոնափոխ լինելը:
Նա շատ արագ կարող է դավաճանել Արևմուտքին և վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ Այնպես որ, ընդդիմությունը շատ ճանապարհ ունի անցնելու՝ մինչև ճկուն քաղաքական առաջարկ ներկայացնելը: Իսկ Ռուսաստանին միշտ ձեռնտու կլինի պարտված ու մի քանի տեր փոխած, Ալիևից վախեցող կառավարչի հետ աշխատելը»:

Մանրամասները՝ թերթի համարում: