«Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ գործարքի կնքումը». Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարավային Կովկաս և Հայաստան»։ Պատահական չէ, որ այսօրվա ուժի կենտրոններից յուրաքանչյուրն ունի գլոբալ կոմունիկացիաների սեփական մեգանախագիծը՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նոր թափ հաղորդեց այս բախումներին, և խոսքը միայն Պանամայի ջրանցքի նկատմամբ բացահայտ նկրտումների մասին չէ։ Թրամփի մի քանի այլ նախաձեռնություններ նույնպես լոգիստիկ պատերազմների տրամաբանության մեջ են տեղավորվում։ Սկսենք Գրենլանդիայից, որի հանդեպ ամերիկյան ուղղակի ոտնձգությունները ոչ միայն կղզու և Արկտիկայի հարուստ բնական պաշարներով են պայմանավորված, այլև Հյուսիսային ծովային միջանցքների հանդեպ հետաքրքրությամբ, որի ռուսական հատվածն արդեն մեծ թափով զարգանում է՝ ապահովելով Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ավելի կարճ ճանապարհ։ Օպտիմալացման աստիճանը հասկանալու համար մի թիվ բերեմ։ Եթե դասական ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով, Համբուրգից Շանհայ բեռները տեղափոխվում են 30-35 օրվա ընթացքում, ապա այս ճանապարհով՝ 18։ Շատ-շատերը կզարմանան, բայց Գազայի մասին Թրամփի վերջին սկանդալային հայտարարության առիթով նեղ շրջանակներում քննարկվում է նույնպես լոգիստիկ շահը։ Պաղեստինցիներին Գազայից տեղահանելու և այն մեծ հանգստյան գոտու վերածելու առաջարկության շարժառիթներից մեկն ապագայում կառուցվելիք «Բեն Գուրիոն» անունը ստացած նոր ջրանցքի համար ավելի էժան, հարմար և անվտանգ երթուղի ապահովելու հարցն է։ «Բեն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկվել է իսրայելական և ամերիկյան շրջանակների կողմից՝ որպես այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուեզի ջրանցքին։ Այն պետք է սկսվի Իսրայելի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Հորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայելական Էյլաթ քաղաքի մոտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 12-13%-ն անցնում է հենց Սուեզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եվրոպայի և Ասիայի միջև։ «Զանգեզուրի միջանցքը», որ արևմտյան շրջանակները փորձում են դիրքավորել՝ որպես Արևմուտք-Արևելք կոմունիկացիոն նոր հնարավորություն, ի սկզբանե չուներ ոչ մի իրական տնտեսական կարևորություն կողմերի համար՝ հանդիսանալով բացառապես գեոպոլիտիկ նախագիծ Թուրքիայի և ատլանտիստների համար՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի։ Հիմա, երբ ամերիկյան նոր վարչակազմը խոր վերանայման է ենթարկում թե Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե իր գլոբալ գերակայությունները, երբ ի հայտ են գալիս նոր լոգիստիկ հեռանկարներ, «Զանգեզուրի միջանցքը», մեծ հավանականությամբ, զրկվելու է ամերիկյան աջակցությունից՝ մնալով թուրքական կենսական շահերի օրակարգում։ Ավելին, եթե միջանցքը չբացվի, ապա Թուրքիայի համար ահագին կարժեզրկվի Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նրա աջակցությունն Ադրբեջանին։ Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարավային Կովկաս և Հայաստան»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |
«Ինչո՞ւ եք այլանդակում քաղաքի փողոցները»․ Հրայր Կամենդատյան
4316:36Գարիկ Սարգսյանի հայրը խմածության պատճառով զրկվել է վարորդական իրավունքից
6815:18«Կփորձի ապացուցել, որ հողերը հանձնելը «խաղաղության» ճանապարհն է». Արսեն Նիկողոսյան
5814:48«Գիրք նվիրելու օրը գրքեր գնեցի և նվիրեցի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7412:48«Արցախցիներին պետք է անվճար բնակարաններ հատկացվեն»․ Նաիրի Հոխիկյան
9712:24«Այնպես կազմակերպեիք «բարեփոխումները», որ մարդկանց համար լիներ, ոչ թե՝ ձեր»․ Ժաննա Ալեքսանյան
8512:18