«Պատրաստ եմ էներգիաս փոխանցել նաև եվրոտեսիլյան բեմից». Պարգ
![]() «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ընտրել են ինձ: Առջևում աշխատանքային լարված ու հագեցած ամիսներ են: Կրկնակի էներգիա եմ ցույց տալու եվրոտեսիլյան բեմից, քանի որ ունեմ մեջս կուտակած»,- ասուլիսի ժամանակ ասել է Եվրոտեսիլում Հայաստանի պատվիրակ Պարգը՝ Պարգև Վարդանյանը: Հիշեցնենք՝ «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթն ամփոփել է արդյունքները: 2025 թվականին եվրոպական երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը Պարգն է: Նա կներկայանա «Survivor» երգով: Պարգը ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանքում գյուղում։ Նրա երաժշտական առաջին փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում մինչև վեց տարեկան հասակը: Պարգը և նրա ընտանիքը տեղափոխվել են Վոլգոգրադ, երբ նա դեռ փոքր է եղել: Հաճախել է Վոլգոգրադի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ։ Այնտեղ նաև համահիմնադրել է The Edge Chronicles անվանումով խումբը։ 2017-2019 թվականների ընթացքում խումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում։ Պարգը 2022 թվականին վերադարձել է Հայաստան։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
64728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
20024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
14023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16623.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
24720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
20519.10.2026, 15:00
