Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ.

«Հրաժարվելով Արցախից՝ Նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ» լինելը». Լիլիթ Գալստյան

327
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 19:30
«Հրաժարվելով Արցախից՝ Նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ» լինելը». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ադրբեջան-Հայաստան հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից»․ վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին Իսրայելում հրատարակվող “The Jerusalem Post” պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/
Հեղինակը՝ MORDECHAI KEDAR -ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝
Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար, հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է որպեսզի, որպես դաշնակից, Իսրայելը աջակցի Ադրբեջանին։
Իսրայելը բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ կոնֆլիկտներում։
Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին՝ վերահսկողություն սահմանելու Զանգեզուրի միջանցքի վրա։
Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։
Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները՝ հակառակ միջազգայնորոն հիմնավորված փաստերին, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեցին և չխաղարկեց այս իրողությունը։
Հակառակը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեցին ցեղասպանի առջև, նաև հիմնավորեցին, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։
Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։
Դե, հրաժարվելով Արցախից, նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ կամ սեպարատիստ» լինելը։
Հիմա Ադրբեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն։ նիկոլը հիմնավորել է սա։
Եվ եթե նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։
Հերթում հաջորդն ինքն է․․․
Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքում․․․
Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը․․․»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան