Առաջարկ՝ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Սամվել Բաբայանի թիմակիցը գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։ Նման հնարավորություն ընձեռելով՝ «կերաշխավորվի ԱԺ կենսունակությունը», հնարավոր կլինի մինչև հաջորդ ընտրությունները ԱՀ խորհրդարանում ապահովել «ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունը»։ Այս առաջարկը նա արել է այն բանից հետո, երբ Արցախի նախագահը գտել է ԱԺ գործունեությունը երկարաձգելու իրավական հիմքը: Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։ Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետև իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից՝ հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետևաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին։ Այն Բաբայանը, որը կողմ էր Արցախի պետական ինստիտուտները ՀԿ-ներով փոխարինելուն, հիմա մտահոգվել է պետական մարմնի կենսունակությամբ: Ի դեպ, Սիրան Ավետիսյանն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին: ԿԸՀ-ից ասացին, որ նա 2023 թ. նոյեմբերի 1-ից ղեկավարում է ԿԸՀ ուսումնական կենտրոնը»: |
«Ոչ պակաս սարսափելի են խորհրդարանական ընդդիմություն կոչվածի որոշ ներկայացուցիչների «տեսակետ»-ները». Պարույր Հայրիկյան
5521:18«Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու, այլև պատրաստվում է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
7921:00Թրամփն Իրանին սպառնում է սարսափելի հետևանքներով՝ հութիներին աջակցելու համար
9520:26«Բանակցվող փաստաթուղթը պատերազմի ուղիղ հրավեր է». Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6020:00«Այս իշխանությունները վերարտադրվելու են սանդարամետում». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
8319:24«Ստախո՛ս, հրապարակիր փաստաթուղթը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9918:48