Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Սա ուղերձ է նաև ՀՀ իշխանությանը»․ Գոհար Մելոյան

273
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 22:30
«Սա ուղերձ է նաև ՀՀ իշխանությանը»․ Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ փոխնախագահ Վենսն այսօր Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ին ավելի շատ անհանգստացնում է Եվրոպայի կողմից իր կարևորագույն արժեքներից նահանջը, քան ՌԴ-ի և Չինաստանի կողմից սպառնալիքը:
Ըստ Վենսի՝ լրջագույն խնդիրներն են ապատեղեկատվությունն ու ընդդիմախոսներին լսելու ցանկության բացակայությունը:
Նա նշել է, որ ԵՄ երկրների իշխանությունները պետք է դադարեն հետապնդել իրենց հակառակորդներին, ազատազրկել նրանց և ճնշել զանգվածային լրատվության միջոցներին:
Վերոգրյալն տառացիորեն նկարագրում է հայաստանյան իրականությունը և ուղերձ է նաև օրվա իշխանությանը»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան