«Թրամփը Գազայի հարցում կակնկալի՞ Պուտինի աջակցությունը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օրինակ, հետաքրքիր է չէ՞, ի՞նչ խոսած կլինեն Պուտինն ու Տրամպը Գազայի վերաբերյալ Տրամպի պատկերացման մասին: Ինչպես հայտնի է՝ արաբական, մահմեդական, իսլամական պետությունները դեմ են, գործնականում բոլորը արտահայտվել են Տրամպի պլանի դեմ՝ վերաբնակեցնել պաղեստինցիներին և Գազան հանձնել ԱՄՆ-ին: Տրամպը այդ հարցում կակնկալի՞ Պուտինի աջակցությունը, հաշվի առնելով և այն, որ Ռուսաստանը որոշակի կապեր ունի ՀԱՄԱՍ-ի հետ, նաև Մերձավոր Արևելքում ունի ազդեցություն: Ռուսաստանն, ինչպես հայտնի է, հայտարարում է, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը պետք է հանգուցալուծվի երկու պետություն սկզբունքով: Գազան կարո՞ղ է լինել դրա գին, այսինքն՝ ԱՄՆ-ն էլ համաձայնի Պաղեստին պետության ստեղծմանը: Ընդ որում, Տրամպ-Պուտին զրույցի ֆոնին խիստ հատկանշական էր հայտարարությունը Թուրքիայից: Իհարկե, այն պաշտոնական չէր, սակայն կարծում եմ, որ Դավութողլուի հայտարարությունը համաձայնեցված էր պաշտոնական Անկարայի հետ: Իսկ հայտարարությունն այն մասին էր, թե՝ Գազան տվեք Թուրքիային, Թուրքիան կարող է լինել լավագույն «մանդատակիրը» Գազայի հարցում, մինչև վերջնական հանգուցալուծումներ: Ընդ որում հետաքրքիր էր, որ Դավութողլուն շեշտում էր, թե Գազայի այսպես ասած միջազգային իրավական վերջին պատկանելությունը եղել է Օսմանյան կայսրությունը, որից հետո եղել է բրիտանական մանդատը: Դավութողլուի միջոցով Անկարան ըստ երևույթին փորձում է շոշափել տրամադրություններ, միաժամանակ ներկայացնել հայտ՝ մի կողմից ԱՄՆ-Ռուսաստան պրոցեսի, մյուս կողմից դրա հանդեպ բրիտանական լուրջ խանդի միջև սակարկության համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ոչ պակաս սարսափելի են խորհրդարանական ընդդիմություն կոչվածի որոշ ներկայացուցիչների «տեսակետ»-ները». Պարույր Հայրիկյան
5521:18«Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու, այլև պատրաստվում է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
7921:00Թրամփն Իրանին սպառնում է սարսափելի հետևանքներով՝ հութիներին աջակցելու համար
9520:26«Բանակցվող փաստաթուղթը պատերազմի ուղիղ հրավեր է». Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6020:00«Այս իշխանությունները վերարտադրվելու են սանդարամետում». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
8319:24«Ստախո՛ս, հրապարակիր փաստաթուղթը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9918:48