Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

Մանվել Փարամազյանը հերքել է իրեն դանակահարելու լուրը

74
Այսօր, 12:06
Մանվել Փարամազյանը հերքել է իրեն դանակահարելու լուրը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերքելով «Օրագիր Նյուզ»-ի տեղեկատվությունը այն մասին, որ իրեն դանակահարել են ԶՊՄԿ գործադուլի ժամանակ։ «Առավոտյան Oragir.News ը տարածեց իրականության հետ կապ չունեցող սուտ տեղեկատվություն իմ անձի մասին, որով ողողվեց ողջ համացանցը՝ խաթարելով մեր համայնքի բնականոն աշխատանքը։ Որպես Քաջարան համայնքի ղեկավար պահանջում եմ անհապաղ հերքել և այդ ապատեղեկատվությունը հեռացնել համացանցից»,- գրել է Փարամազյանը։