Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՀԱԱԳԱ-ի արբիտրաժային դատարան
![]() Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՀԱԱԳԱ-ի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն («Բեռնի կոնվենցիա»): Փաստաթղթում նշվում է, թե Հայաստանը թույլ է տվել այն կոնվենցիայով ստանձնած շրջակա միջավայրի պահպանության իրավական պարտավորությունների բազմաթիվ «խախտումներ»։ «Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։
|
«Միջանցքատուներն ամենից բարձրն են գոռում, թե միջանցք չենք տալու»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
611:42«Թույլ չենք տալիս ժողովրդի անունից խոսել․ մեր «զոնտիկի» տակ մի թաքնվեք». տնտեսվարող (տեսանյութ)
2311:30«Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին». Գարիկ Քեռյան
3811:24«Քո «իրականը» առանց իմ «պատմականի» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է». Վլադիմիր Մարտիրոսյան
4311:18ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ
4211:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:00