Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

«ԵՊՀ-ում ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը». Ժաննա Անդրեասյան

121
Այսօր, 13:36
«ԵՊՀ-ում ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը». Ժաննա Անդրեասյան

«Այս պահին պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր գիտության ոլորտում զբաղված քաղաքացիները իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն: Բազմաթիվ գիտաշխատողներ արդեն այդ շարքում են»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ԵՊՀ-ի ամբիոնի վարիչի ընտրության մրցույթում միայն մեկ թեկնածու է, որը թամադա էլ է աշխատում. ի՞նչ եք անում այս ոլորտում, որպեսզի արժանավույնս գնահատվեն գիտության ոլորտի ներկայացուցիչները»: Նախարարը ընդգծեց, որ 2025թ-ի հունվարի 1-ից գիտաշխատողների բազային վարձատրույթունը ավելացել է 100-ից 300 տոկոսով: «Մենք տալիս ենք նաև բազմաթիվ դրամաշնորհների մասնակցելու, դրանցից օգտվելու հնարավորություն: Հենց ԵՊՀ-ում մենք ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են»,- ասաց Անդրեասյանը:

«ԵՊՀ-ում ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը». Ժաննա Անդրեասյան