«Հորդորում եմ 2023-ին Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին արձագանքել». Տիգրան Աբրահամյան
![]() Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով վերջերս 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի իրադարձությունների ժամանակ ՊԲ-ի պահվածքի, մարտերի շուրջ քննարկումներին, զարմանք արտահայտեց, որ դրան չեն արձագանքում մարդիկ, ովքեր այդ ժամանակ մարտեր են վարել: «Հատկապես ինձ համար շատ տարօրինակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը: Նա ներկայումս Գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Իր լռությունը ինձ համար մտահոգիչ է: Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում»,-ընդգծեց պատգամավորը և հորդորեց. «Ես հորդորում եմ առաջին հերթին 2023թ-ի սեպտեմբերի 19-ին պաշտպանության բանակի հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին՝ հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու: Ես որևէ ձև որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի ՊԲ մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը: Այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, մեկ այլ բան է, որ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր ՊԲ-ում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»: |
«Միջանցքատուներն ամենից բարձրն են գոռում, թե միջանցք չենք տալու»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
611:42«Թույլ չենք տալիս ժողովրդի անունից խոսել․ մեր «զոնտիկի» տակ մի թաքնվեք». տնտեսվարող (տեսանյութ)
2311:30«Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին». Գարիկ Քեռյան
3811:24«Քո «իրականը» առանց իմ «պատմականի» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է». Վլադիմիր Մարտիրոսյան
4311:18ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ
4211:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:00