«ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև 1 ամիս այստեղ տրանսպորտային միջոցը վարել իրենց վարորդական վկայականներով»․ Արփինե Սարգսյան
![]() «Արդեն իսկ ՆԳՆ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև մեկ ամիս ժամկետով այստեղ վարել տրանսպորտային միջոցն իրենց ունեցած վարորդական վկայականներով»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին և դիտարկմանը, որ «չի կարող Հայաստան մտնող ջավախքցին պարզապես տուգանվել վրացական վարորդական իրավունք ունենալու համար»։ «Իսկ եթե մեկ ամսից ավելի է յուրաքանչյուր մուտքի ժամանակ մնալու ժամանակահատվածը, արդեն քաղաքացին կպարտավորվի դիմելու և փոխարինելու իր վկայականը ՀՀ կոնկրետ վկայականով»,- նշեց նախարարը։ «Սա չքնաղ լուծում է»,- արձագանքեց Թորոսյանը՝ հորդորելով մինչև նախագծի ընդունումը ևս չտուգանել ջավախահայերին։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
