«Դուք դավաճանել եք․ ձեր չներվող մեղքերը այլոց վրա գցել չի հաջողվի»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ամեն օր մեզ ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի մարդը, իշխանավորը, պաշտոնյան, ինչ անբարոյական, հակամարդկային հատկություններով պետք է առաջնորդվի։ Ալեն Սիմոնյանն այսօր էլ փորձում էր նսեմացնել արցախցիներին։ Հայտնի է նսեմացնողն ինքն է նսեմանում, բայց Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր ահմանները հատված են․ «Դուք դուրս եկաք այնտեղից, երբ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել, պետք էր կռվել․․․», մոլեռանդորեեն կրկնում էր Ալեն Սիմոնյանը։ Աչքիդ առաջ են գալիս ցեղասպանությունից մազապուրծ եղած այդ օրերի արցախցիների պատմությունները, երբ գյուղերը լցվել էին թուրքերով, անպաշտպան մնացած կանայք, երեխաներ, ծերեր,անտառներով կիլոմետրեր կտրելով, փորձում էին հասնել Ստեփանակերտ, ճանապարհին բռնություններ ու սպանություններ։ Տղամարդիկ զենքը ձեռքներին կռվում էին սահմանին՝ ուշքն ու միտքները դեպի իրենց տունն ու ընտանիքը։ Ի՞նչ էր ասում հենց ահս օրերին Նիկոլ Փաշինյանը՝ «արցախցիներին որևէ վտանգ չի սպառնում»։ Ամենալավը իրենք գիտեն, թե ինչ են արել, դրա համար են հունից դուրս գալիս։ Մենք էլ գիտենք։ Դուք դավաճանել եք Արցախին ու արցախցիներին։ Ձեր չներվող մեղքերը այլոց վրա գցել չի հաջողվի։ Աստված ձեզ չի արժանացրել Հայրենիքի, սիրո, մարդ կոչվելու»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
