«Հենց դուք եք հանձնել Արցախը` բոլոր իմաստներով». Բագրատ Սրբազան
![]() Խոսելով իշխանության ներկայացուցիչների՝ արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորական ու մեղադրական հայտարարությունների մասին, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը փաստեց՝ այս ամենն արվում է՝ Ադրբեջանի ցեղասպան գործողություններն արդարացնելու նպատակով: «Անգամ չեն հիշատակում, որ իրենք մեկ տարի սովի մատնեցին արցախցիներին՝ մատը մատին չխփելով, իրենք են Պրահայում Արցախը հանձնել Ադրբեջանին, իրենք են կրել այս ողջ ժամանակահատվածի աղետի ուղղակի հանցավորությունը: Հենց դուք եք հանձնել Արցախը՝ բոլոր իմաստներով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև այսօր: Միևնույն ժամանակ նաև իրենք են եղել ուղղակիորեն պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախում բնակվող իր քաղաքացիների նկատմամբ անտարբեր դիտորդի դեր ստանձնի՝ մի կողմ քաշված նայելով, թե ինչպես են էթնիկ զտման ենթարկվում մեր քույրերն ու եղբայրները: ՀՀ զինված ուժերը գտնվել են ՀՀ իշխանության անմիջական հրահանգի ներքո և այդ օրորին այդ չարիքը հայտարարեց, որ ՀՀ-ն որևէ կերպով չի ներգրավվելու այս էթնիկ զտման գործընթացը կանխելու գործընթացում, որովհետև «դա Հայաստանի պատերազմում ներքաշելու աշխարհաքաղաքական խաղեր են»: Եվ հիմա այս երևույթները մեղադրում են աչցախցիներին՝ ասելով, թե չեն կռվել»,- արցախցիներին ուղղված մեղադրանքի սլաքները իշխանության ուղղությամբ թեքեց Բագրատ Սրբազանը: |
«Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել». Արա Պողոսյան (տեսանյութ)
7015:12«Նախագիծը պետք է անհապաղ հետ կանչվի». Տիգրան Քեյան
8814:36Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
8114:18«Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է». Արշակ Աբրահամյան
8813:48«Իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել». Արթուր Չախոյան
9513:30«Երկրի իշխանություններից սպասելիքներ չկան». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
10113:24