«Թող ասեն` իրենք որտե՞ղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ». Բագրատ Սրբազան
![]() «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը յութուբյան իր ուղերձում անդրադարձել է Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների՝ «վերջին բարոյազուրկ հայտարարություններին՝ Արցախի վերաբերյալ»: «Արցախցիների վերաբերյալ այդ երևույթը (նկատի ունի Ալեն Սիմոնյանին-խմբ.) ասել Է՝ երբ դուք այդտեղից դուրս եկաք, չնայած անվտանգ չէր, բայց պետք էր մնալ ու կռվել: Ընդ որում՝ պետք էր կռվելն անընդհատ շեշտելով: Չարիքի գլխավորությամբ բացահայտ խոսում են այս մասին՝ փորձելով սահմանափակումներով մոլորեցնող կամ ոլորապտույտ ճանապարհներով արտահայտել իրենց մտքի եղածը, դուք պատկերացրեք իրենք իրենց միջավայրում ինչեր են խոսում: Անընդհատ շեշտում են, որ պետք էր կռվել, պայքարել, այնինչ դուք դուրս եկաք, ՀՀ-ն զենք տրամադրել էր և այլն: Հիմա դուք պատկերացրեք հրապարակային այս մեկ արտահայտության այն ամբողջական պատկերը, երբ իրենք իրենց մեջ են խոսում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կամ որևէ խումբ: Պատկերացնում եք՝ մեր կյանքերը սրանց են վստահված: Վաղն էլ շատ հանգիստ կարող են դառնալ ձեզ, սիրելի ժողովուրդ և ասել, որ պետք էր կռվել՝ մոռանալով, Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերը հանձնել են իրենք և դեռ շարունակում են: Քարվաճառը և մնացած հատվածները իրենք ստորագրությամբ են հանձնել, հանձնել են առանց կռվելու և եթե կռվողների մասին խոսում են, առաջին հերթին թող ասեն՝ իրենք որտե՞ղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ՝ կռվելու ո՞ր տիրույթում»,- ասաց Սրբազանը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
