«Ձեր տեսլականը բերել է նրան, որ հիմա ԼՂ-ում հայ չկա»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
![]() «Ձեզ դուր է գալիս է բանավեճը իջեցնել պաթոսային հայտարարությունների դաշտ, բայց եկեք գանք փաստական դաշտ և 004 շրջաբերականի դաշտ»,- այս մասին հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։ «Ի՞նչ է տեղի ունեցել 2022-2023 թվականներին ԼՂ-ում. եղել է երկու տեսլական. մեկը՝ Հայաստանի իշխանությունների տեսլականը, որ պետք է ԼՂ-ն ինքը բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության թեմաներով․․․ Եվ եղել է Հայաստանի ընդդիմության տեսլականը, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ն և Հայաստանը ենթարկեցնեն այլ պետությանը, Հայաստանը կորցնի իր սուվերենությունը, դրա համար, այդ թվում՝ ԼՂ-ում, պետք է անել իշխանափոխություն»,- նշեց Ռուբինյանը և դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ընդգծեց՝ ձեր տեսլականը բերել է նրան, որ հիմա ԼՂ-ում հայ չկա։ Անդրադառնալով իշխանության տեսլականին՝ Ռուբինյանը նշեց․ «Մեզ ասում էիք դավաճաններ ու սրիկաներ․․․ Երբ ԼՂ-ում հայ կար, մենք ուզում էինք՝ այդ հայերը շարունակեն այդտեղ մնալ: Երբ մենք հասկանում էինք, որ այդ ճանապարհը չի աշխատում, փորձում էինք այս ճանապարհն ընտրել: Եթե դա նշանակում էր նշաձողի իջեցում, պետք էր գնալ նշաձողի իջեցման»: «Դուք ամբողջ ճանապարհին պաթոսային հայտարարություններով ու ընդհանրապես ձեր «004 շրջաբերականով» ու Արցախում իշխանություն փոխելու, հետո էլ Հայաստանում իշխանություն փոխելու անհագուրդ ցանկությամբ բերեցիք նրան, ինչ ունենք: Իսկ ԼՂ-ում հիմա մենք ունենք զրո հայ»,- դիմելով ընդդիմությանը՝ եզրափակեց Ռուբինյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
