Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Տարբեր երկրներում թոշակառուներն իրենք են սոցիալական բիզնեսներ նախաձեռնում»․ Նիկոլ Փաշինյան

168
Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 13:54
«Տարբեր երկրներում թոշակառուներն իրենք են սոցիալական բիզնեսներ նախաձեռնում»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․ «Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:

Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:

Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան