«Հիմնավորեք, և մարդիկ պատրաստակամ կվճարեն». Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքակրթական հավակնություններ ունեցող Տիգրան Ավինյանը ոչ թե մտածում է քաղաքացիներից հնչող օբյեկտիվ բողոքները շտկելու մասին, ինչը կարվեր ցանկացած նորմալ երկրում, փոխարենը քաղաքապետարանից հոխորտում են տուգանելու մասին սպառնալիքներ։ Ժողովրդից փող քերթելու այս իշխանությունների մոլագարության հասնող մղումները, բացահայտում են տրանսպորտի բարեփոխումների իրական պատկերը։ Ովքե՞ր են երթևեկում քաղաքային տրանսպորտով, հիմնականում սոցիալապես անապահով խավը, որոնց համար 50 դրամը էական է։ Թոշակառուներն ամեն օր բարձրաձայնում են, որ իրենց փաթեթներն ավելի թանկ են, քան 150 դրամը։ Ի՞նչ եք արել այս ուղղությամբ և ոչ միայն այս։ Հիմնավորեք ձեր այսպես կոչված բարեփոխումները և մարդիկ պատրաստակամ կվճարեն։ Արդեն լսել ենք ձեր ընտանիքի դիրքորոշումը մեր քաղաքացիների մի հատվածի մասին, փոխանակ ամեն կերպ հերքելու այդ մոտեցումը, առաջնորդվում եք հենց դրանով»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
