Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«ՔՊ-ի թալանի հետևանքով Երևանը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ»․ Հենրիխ Դանիելյան

122
Այսօր, 09:36
«ՔՊ-ի թալանի հետևանքով Երևանը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանը՝ ՔՊ-ի անգործության և թալանի հետևանքով կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ։
Երևանի քաղաքապետարանում թաղապետները, վարչության պետերը և այլ պաշտոնյաներ շարունակաբար կալանավորվում են՝ իրենց իսկ իշխանության օրոք, քանի որ այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ այլևս չեն կարողանում կոծկել սեփական հանցագործությունները։ Հատուկ պետք է նշել, որ ևս մի քանի պաշտոնյա կալանավորվել է, ինչը հերթական վկայությունն է ՔՊ-ի կողմից համակարգային կոռուպցիայի արմատավորման։
Ձեր այս կառավարման հետևանքով մեր մայրաքաղաքը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ՝
▪️ Աղբահանության քաոսային վիճակ,
▪️ Օդի աղտոտվածության վտանգավոր աճ,
▪️ Տուրքերի և հարկերի խայտառակ գնաճ,
▪️ Անշարժ գույքի շուկայում անկառավարելի գնաճ և գների անկման բացարձակ անտարբեր կառավարում,
▪️ Հոսանքի անընդհատ անջատումներ և խցանված կոյուղիներ,
▪️ Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացում և ծառերի սպանդ,
▪️ Աննախադեպ խցանումներ, որոնք օրեցօր վատթարանում են,
▪️ Տրանսպորտի տասնյակ տոկոսներով թանկացում, ինչը հարվածում է սոցիալապես խոցելի խավերին,
▪️ «Կարմիր գծերի» համակարգ, որը խոստացել էին վերացնել, սակայն ոչ միայն չեն արել, այլև 1000%-ով բարձրացրել են տուգանքները՝ վերածելով դա հերթական հարկային զենքի Երևանի քաղաքացիների դեմ։
Այս բոլոր խնդիրների հեղինակը ՔՊ-ն է՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Տոտալ թալանը, պետական միջոցների մսխումը և ժողովրդի գրպանի լկտի թալանը դարձել են այս իշխանության գործելաոճը։ Երևանը վերածվել է կաթվածահար քաղաքի, որտեղ հանրային բողոքի միակ պատասխանը նոր հարկերն ու մոնոպոլիաներն են»։

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան