Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ.

Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հորը. «Հրապարակ»

70
Այսօր, 09:12
Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հորը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, կանդամակցի հոր և Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցությանը: Հովսեփ Աղազարյանը կընդգրկվի նաև կուսակցության ղեկավար կազմում՝ վարչությունում, որը կհաստատվի փետրվարի 8-ի հիմնադիր համագումարում: Ի դեպ, Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են ֆուրոր անել՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը տապալելու մասին հայտարարություններով։ Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքից, կուսակցությունից էլ ինքը հեռացավ՝ «սեփական դիմումի համաձայն»։
Ի դեպ, իշխանական շրջանակներում երեկ լուրեր կային, որ փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ դատախազը գա Աղազարյանի հետևից, սակայն, դատախազության աղբյուրների փոխանցմամբ, երեկվա դրությամբ որևէ գործընթաց այդ հարցով չկար»:

Մանրամասները՝ թերթի համարում: