Ասել, չես արել, Ավինյա՛ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոստումները հաճախ չեն կատարվում, իսկ պատճառաբանումը բազմիցս եզրափակվում է նախադասությամբ, թե «Տիգրան Ավինյանը դա նկատի չի ունեցել»։ Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակելի շենքերի բակում քարոզարշավի ժամանակ բարձրագոչ ասում էր. «Սիրելի՛ ծարավաղբյուրցիներ, ես Տիգրանն եմ Ավինյան, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այս տարի (2023թ.) փետրվարի վերջին ես Ծարավ Աղբյուրում էի պարոն Դանիելյանի և պարոն Հակոբյանի հետ: Ծարավ աղբյուրում ընդունվել են քաղաքաշինական նոր նորմատիվներ… Ձեզ հետ հանդիպումից հետո գտանք, որ պետք է մանկապարտեզ կառուցվի Ծարավ Աղբյուրում»: Ըստ Ավինյանի՝ դեռ այդ ժամանակ նախագիծն արված էր, և մեկ ամիս հետո այդ թաղամասում պիտի մեկնարկեր մանկապարտեզի կառուցումը։ Ահա այն նախընտրական խոստումներից մեկը, որը Ավինյանը մոռացավ հենց ընտրվելու հաջորդ 2 տարիների ընթացքում։ Բանն այն է, որ մինչև Ավինյանի այս հայտարարությունը, դեռ 2020 թվականին այս թաղամասի բնակիչները բողոքում էին, որ մանկապարտեզի կամ դպրոցի փոխարեն նոր բնակելի համալիր է կառուցվում։ Նրանք չէին բողոքել այնքան ժամանակ, մինչև վերամբարձ շինարարական կռունկը չէր հայտնվել շինհրապարակում։ Արբանյակային պատկերների մոջոցով պարզվել է, որ Ծարավ աղբյուրում ոչ միայն մանկապարտեզի համար գցած հիմք չկա, այլ նաև նորակառույցը շարունակում է վեր խոյանալ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Եթե ճնշումը շարունակվի, ստիպված են լինելու վերանայել թանկացման որոշումը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3111:36Լոս Անջելեսում Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են (տեսանյութ)
5111:32«Մետրոյում ձեզնից շորթում են տոմսի կես գինը». Էդգար Ղազարյան
4511:18««Քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ» ընկել են ժողովրդի ջանին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5411:12«Միայն Ավինյանը չէ, որ ուզում է լավ ապրել». քաղաքացիներ (տեսանյութ)
4411:00«Աստծուն թողել, Նիկոլ են պաշտում, էս ի՞նչ ա դառել ազգը»․ քաղաքացի
5310:36