Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ.

«Եթե պրոցեսն այս հունով ընթանա, Տավուշի «սահմանազատման» ավարտին ունենալու ենք խախուտ հեռանկարով Հայաստան»․ Տիգրան Աբրահամյան

60
Երեկ, 21:36
«Եթե պրոցեսն այս հունով ընթանա, Տավուշի «սահմանազատման» ավարտին ունենալու ենք խախուտ հեռանկարով Հայաստան»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել:
Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերվում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա:
Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին՝ և՛ վտանգների, և՛ վնասների, և՛ ծանր հետևանքների իմաստով:
Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով:
Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան»: