Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Ո՞վ է Թուրքիային Միջազգային քրեական դատարան տարել, որտե՞ղ է կայացված վերդիկտը»․ Վահրամ Աթանեսյան

94
Երեկ, 19:12
«Ո՞վ է Թուրքիային Միջազգային քրեական դատարան տարել, որտե՞ղ է կայացված վերդիկտը»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությո՞ւն է: Այո: Իսկ ո՞վ է Թուրքիային Միջազգային քրեական դատարան տարել, որտե՞ղ է ՄՔԴ կայացրած վերդիկտը: Չկա՞ նման հնարավորություն: Իսկ Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի վճիռն առ ոչի՞նչ է: Հայ ժողովրդի դատի պաշտպանության ճանապարհը մեկն է՝ հասնել իրավական վճռի կայացման: Մնացածը գթասրտություն է, ցավակցում կամ անգամ ապրումակցում, բայց դրանք բարոյական կատեգորիաներ են, որ թուրքական ցինիզմի դեմ անզոր են: Թուրքիան այդ հարցում Զիմզիմովի նման է խոսում. «Բարաթը բի, փուղը տամ»: Որտե՞ղ է «բարաթը», ո՞վ պիտի գտնի և Թուրքիայի աչքը կոխի: Հերոսը կամ հայ ժողովրդի մեծագույն բարեկամը նա կլինի:

Հ.Գ. «Բարաթը» պետք է որ գտնվի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արխիվներում: 1915թ. մայիսին այդ երեք երկրներն են հուշագիր ստորագրել, որ պատերազմի ավարտին Օսմանյան կայսրության կառավարությունը պետք է որպես պատերազմական հանցագործ կանգնի միջազգային դատարանի առաջ և դատապարտվի:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան