«Ադրբեջանում ուղիղ տեքստով ասում են, որ կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ»․ Տաթևիկ Հայրապետյան
126
Երեկ, 13:42
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը․ «Արդեն քանի օր է, ադրբեջանական իշխանական մամուլը նոր արշավ է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։ Բոլորովին կեղծ ու անհիմն տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքացիական առաքելության անդամները «զինվում են ու կամուֆյլաժ համազգեստ հագնում»։ Հիմա էլ արդեն պատգամավոր, Ալիևի ակնառու խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են»։ Հիշեցնեմ, որ տարեսկզբի իր ելույթում Ալիևը ևս ակնարկել էր, որ իրենց «ձեռքերը քոր են գալիս»․․․ Ինչ խոսք, ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ամենն ավիրել ես, սփյուռքահայերին մեղադրում ես, թե Սփյուռքը կորցնում ենք․ լո՞ւրջ»․ Նաիրա Կարապետյան
7016:48«Մեզ մտցնում են «եվրոպական» ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ»․ Վահե Գրիգորյան
5616:36«Համ լացդ ա գալիս, համ՝ ծիծաղդ, համ՝ զայրույթդ»․ Հայկ Սահակյան
7316:24«Տրանսպորտի թանկացումը՝ հարված աղքատ խավին»․ Սոնա Աղեկյան
7116:12«Եթե բոյկոտն աշխատի, իշխանությունները որոշումը կչեղարկեն»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
6516:00«Հարամ է այն հացը, որը սեփական արժանապատվության ու հայրենիքի հաշվին է»․ Նաիրի Հոխիկյան
7315:12