Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 26 հունվարի, 2025 թ.

«Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն»․ Նիկոլ Փաշինյան

129
Երեկ, 12:00
«Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն»․ Նիկոլ Փաշինյան

Շարունակելով կառավարություն-եկեղեցի հարաբերությունների թեման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեղեցին պետք է լինի թափանցիկ․ «Մենք ունենք օրենսդրություն, ասում ենք՝ երբ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն։ Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն։ Ասում են՝ եկեղեցին ուզում եք հարկե՞լ, ասում ենք՝ ուզում ենք ՀՀ-ում հարկային օրենսդրությունը գործի, բայց պարտավորվում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն, զրո կոպեկ կմնա բյուջեում։ Եթե պարզվի լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք, կմտածենք նաև դրա մասին։ Հիմա, ի՞նչն ենք սխալ ասում»,- նշել է վարչապետը։