«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը: Գործով անցնող անձինք՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյան այսօր ներկայացել են նիստին: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետձգվել էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի նիստին ներկա չգտնվելու պատճառով: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի՝ Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: |
«Սեփական անճարակության բեռը դրել են վարորդների ուսերին»․ Լիզա Ճաղարյան
3917:00Միքայել Մինասյանի գործով մեղադրյալներից երկուսի վարույթը դատարան է հանձնվել
5016:42Սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են
6915:18Մանրամասներ՝ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից
9015:00Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է
7114:54«Բոյկոտի նոր մեթոդներ են լինելու». Գևորգ Ստեփանյան
8214:42