Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

«Ինչպե՞ս եք վերաբերվում Սիրունյանի հայհոյախառն խոսույթին». լրագրողները՝ Վլադիմիր Վարդանյանին

97
Այսօր, 12:18
«Ինչպե՞ս եք վերաբերվում Սիրունյանի հայհոյախառն խոսույթին». լրագրողները՝ Վլադիմիր Վարդանյանին

ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե լուրջ քննադատություններ կան, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հրապարակային խոսույթն ու հայհոյախառն մտքերը համատեղելի չեն այդ պաշտոնի հետ, ասաց․ «Խմբակցության մոտ դիրքորոշում ձևավորվում է բացառապես լիագումար նիստերի դահլիճում թեկնածուի ելույթն ու քննարկումը լսելուց հետո։ Ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում այն պաշտոնը, որը պահանջում է քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է արտահայտել մտքեր, որոնք գուցե հաճելի չլինի այս կամ այն խմբի համար։ Խոսքը այն լեգիտիմ շեմի մասին է, որ Եվրոպական դատարանը դիտարկում է որպես ընդունելի՝ խոսքի ազատության տեսանկյունից»,- ասաց Վարդանյանը։
Նա դադարեցրեց ճեպազրույցը՝ լրագրողների մյուս հարցերը թողնելով անպատասխան:

Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը